Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ճանապարհների վարչության և բնապահպանության ազգային գործակալության տեղեկությամբ Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) Գուդաուրի մայրուղու (Փոստա)-Կոբի հատվածում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով ձնահոսքի վտանգի մակարդակն աճել է, ինչի պատճառով էլ նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է։