Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 48 251-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 374-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վերջին անգամ 300-ից ավելի նոր դեպքերի ցուցանիշ գրանցվել է հուլիսի 24-ին՝ 383։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 945 դեպք կա, այլ պատճառով՝ 292։

Ապաքինվել է ևս 240 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43 266 է, փաստացի բուժվողներինը՝ 3 748։

Մեկ օրում թեստավորվել է 3 913 մարդ։ Ընդհանուր առմամբ, 272 235 թեստ է արվել։