Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին Toyota Hilux մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և կողաշրջվել ճամփեզրին:

Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում վարորդը վիրավորվել է եւ տեղափոխվել Ախալքալաքի շրջանային հիվանդանոց:

Նշենք, որ այս մայրուղում վթարները տեղի են ունենում գրեթե ամեն օր նույն պատճառով՝ ճամփեզրի համեմատ երթևեկելի մասի բարձր լինելը:

Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին բեռնատար է կողաշրջվել

1

Nor.ge