Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ: Պացիենտը մահացել է Քութայիսի ինֆեկցիոն հիվանդանոցում: Մահացածը 59-ամյա կին է:

Վրաստանում կորոնավիրուսից զոհվել է 28 մարդ:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք: Ապաքինվել է 60 պացիենտ: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 4 960 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5584 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: