Այս տարվա հունիսից Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղում «Կարիտաս Վրաստանի» և գերմանական «Ռենովաբի» միջոցներով սկսվել եւ ընթանում են դպրոցին կից դասասենյակների կառուցման աշխատանքները:

Բավրայի հանրային դպրոցը մշտապես ունեցել է դասասենյակների պակաս, այդ պատճառով երեխաները ստիպված են երեք հերթով դասի գնալ: Այժմ դպրոցին կից կառուցվում է 4 դասասենյակ, 2 աշխատասենյակ և 3 զուգարան։

nor dproc

«Շատ տեղեր եմ դիմել դպրոցի հարցով, վերջապես Տեր Գրիգոր քահանա Մկրտչյանի միջնորդությամբ այս գործերն իրականացվեց։ Դպրոցի շինանարությունը սկսել են այս տարի, և հույս ունենք մինչև տարեվերջ կավարտվի», – ասում է դպրոցի ուսուցիչներից Ջուլիա Շիրինյանը։

Բավրայի հանրային դպրոցի երգարվեստի ուսուցչուհի Արփենիկ Էլազյանը նշում է, որ տարիներ շարունակ իրենց դպրոցը դասասենյակի խնդիր ունի:

«Մեր կոլեկտիվը շատ լավ է, սակայն շենքի վիճակը վատ է, ԽՍՀՄ-ից արդեն մեզ հասավ փլփլված դպրոց, մենք չունենք երաժշտական սենյակ, երեխաները ուզում են զբաղվել, բայց որտեղ, ինչպես»,- նշում է երգարվեստի ուսուցչուհին:

bavra dproc

Բավրայի դպրոցում մինչև տարեվերջ կանցկացվի նաև ջեռուցման համակարգ։ Նշենք, որ շինարարությունը վերահսկվում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Իսկ շինարարական աշխատանքներին հետևում է գյուղի բնակիչ Արթուր Ասլանյանը։ Դպրոցի շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 30 մարդ, շրջանի տարբեր գյուղերից: Ներկա դրությամբ Բավրայի դպրոցում շինարարական աշխատանքները շարունակվում են:

shenqi nersi hatvacy4

Շնորհիվ «Կարիտաս Վրաստան» բարեգործական հիմնադրամի՝ Բավրա գյուղում ապրող երեխաներն այսուհետ նորմալ պայմաններում որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունեն, և այլևս ստիպված չեն լինի եռահերթ դասի գնալ: Շենքը կունենա բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երեխաներն անարգել կարողանան ներգրավվել անհրաժեշտ կրթական և մշակութային գործողություններում: Շենքը լիովին հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Բավրայի դպրոցը հնարավոր է լրացուցիչ դասասենյակներ ունենա
Դասապրոցես 9 ժամ տևողությամբ

«Կարիտաս Վրաստան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է կաթոլիկ եկեղեցու կողմից։ Կազմակերպության առաքելությունն է օգնել Վրաստանում ապրող ժողովրդի խոցելի խմբերին և բարեգործություն, արդարություն, մարդկային գործոնների զարգացման խթանում՝ առաջնորդվելով քրիստոնեական արժեքներով և հարգելով յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը։

Դպրոցի տնօրեն Միսակ Շիրինյանն իր խորին շնորհակալությունն է հայտնում «Կարիտաս Վրաստան»-ին ցուցաբերած աջակցության համար։

shinararakan nyuter

Գայանե Ակոջյան