Թելավի կովիդ հյուրանոցներից մեկի աշխատակազմի ներկայացուցիչը հայտնաբերել է տղամարդու դիակ: Այսօր, սեպտեմբերի 26-ին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Ըստ նախարարության տվյալների, քաղաքացի Գ.Գ.-ն, ծնված 1991 թ-ին., սեպտեմբերի 24-ին Ֆրանսիայից վերադարձել էր Վրաստան, որից հետո կարանտինի նպատակով տեղափոխվել էր Թելավի հյուրանոց: Մահացածի դին ուղարկվել է փորձաքննության:

Կարանտինային գոտում տղամարդու մահվան դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանություն: